Նորություններ
-
17.04.2020 Հայտարարագրի էլեկտրոնային շտեմարանում տվյալների լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը
Հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը։ Տվյալներն անհրաժեշտ է լրացնել հայտարարագրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում, մասնավորապես՝ անուն ազգանուն, հաշվառման հասցե, հեռախոսի համար և էլեկտրոնային փոստի հասցե։
-
14.04.2020 Ապրիլի 13-ից մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը
2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգի հասանելիության, ինչպես նաև լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։ Պաշտոնատար անձինք կարող են ծանուցումների վերաբերյալ...
-
23.03.2020 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։ Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։ Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։
-
18.03.2020 Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման նոր ժամկետի և կարգի մասին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է․ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։
-
13.03.2020 Վարչական վարույթներ են հարուցվել
2020 թվականի փետրվարին Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովն ուսումնասիրել է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոն ստանձնելու և պաշտոնը դադարեցրնելու հայտարարգիր ներկայանցելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայտարարգրման պարտավորություն ունեցող 55 անձ հայտարարագրերը 30 օրյա ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել։
-
07.03.2020 Հանդիպում միջազգային գործընկերների հետ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիպել է 2-օրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ժողովրդավարությունների համայնքի (Community of Democracies) պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հանձնաժողովի գործունեությանն ու առաքելությանն առնչվող հարցեր: Պատվիրակության ներկայացուցիչներին հիմնականում հետաքրքել է Հանձնաժողովին առնչվող օրենսդրությունը, գործունեության շրջանակները:
-
03.03.2020 Հանձնաժողովը հանդիպել է ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ, դեսպանի պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանին:
-
01.02.2020 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կայացրած որոշումներ
2020 թվականի հունվարի 8-ից հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կայացրած որոշումներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացրած հղմամբ՝
-
31.01.2020 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի վերջին մի քանի նիստերը եւ, մասնավորապես, 2019թ. դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստը՝ հանրային ծառայողի վարքագծի սկզբունքների պահպանման տեսանկյունից: Այս առնչությամբ Հանձնաժողովի հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
25.12.2019 Երևանի քաղաքապետի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցման մասին
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
-
20.12.2019 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը գումարել է 4 նիստ
2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը գումարել է 4 նիստ և կայացրել է 7 որոշում: Հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կայացված որոշումների հակիրճ նկարագրությունը ներկայացված է ստորև: 12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0004 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում 12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0005 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
-
05.11.2019 Տեղեկատվություն 2019 թվականին հարուցված վարչական վարույթների մասին
2019 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 294 գործի վարույթ՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունները ստանձնելու/դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի (տարեկան) հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում...