ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարագրի էլեկտրոնային շտեմարանում տվյալների լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը

17.04.2020


 Հայտարարտու պաշտոնատար անձանց կողմից ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը։

Տվյալներն անհրաժեշտ է լրացնել հայտարարագրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում, մասնավորապես՝ անուն ազգանուն, հաշվառման հասցե, հեռախոսի համար և էլեկտրոնային փոստի հասցե։

1.     Եթե համակարգում արդեն կան համատեղ բնակվող անձանց տվյալները, ապա անհրաժեշտ է նորից հաստատել այդ տվյալները, որպեսզի Հանձնաժողովը հնարավորություն ունենա ծանուցել համատեղ բնակվող չափահաս անձանց։ Համատեղ բնակվող են համարվում այն անձինք, ովքեր պաշտոնատար անձի հետ համատեղ 2019 թվականին բնակվել է 183 և ավել օր:

2.    Բոլոր այն հայտարարատու անձինք, ովքեր հայտարարգրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում՝ Քայլ 2, ունեն տեխնիկական խնդիրներ իրենց կամ համատեղ բնակվող անձանց տվյալների խմբագրման, նոր տվյալներ լրացնելու առնչությամբ, խնդրում ենք նամակ ուղարկել Հանձնաժողովին` info@cpcarmenia.am էլ-հասցեով՝ նշելով խնդիրը և հեռախոսի համար, որով հնարավոր կլինի կապ հաստատել Ձեզ հետ։

3.       Բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնատար անձինք ծանուցումներ չեն ստացել, անհրաժեշտ է նամակ ուղարկել Հանձնաժողով՝ info@cpcarmenia.am էլ-հասցեով և տրամադրել էլեկտրոնային փոստի վավեր հասցե։  Եթե նույն գերատեսչությունում ծանուցման նամակ չեն ստացել մեկից ավել պաշտոնատար անձինք, ապա խնդրում ենք կազմել պաշտոնատար անձանց վերաբերյալ ցանկ և ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։