ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Տեղեկատվություն 2019 թվականին հարուցված վարչական վարույթների մասին

05.11.2019


2019 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 294 գործի վարույթ՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունները ստանձնելու/դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի (տարեկան) հայտարարագիրը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրի լրացման պահանջների խախտմամբ ներկայացնելու, հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու առերևույթ հատկանիշներով:
Կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին 139 որոշում, որից՝ 124-ը նախազգուշացում և 15-ը՝ տուգանք կիրառելու մասին: 155 գործի վարույթ կարճվել է: