ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանդիպում միջազգային գործընկերների հետ

07.03.2020


 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիպել է 2-օրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ժողովրդավարությունների համայնքի (Community of Democracies) պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են Հանձնաժողովի գործունեությանն ու առաքելությանն առնչվող հարցեր: Պատվիրակության ներկայացուցիչներին հիմնականում հետաքրքել է Հանձնաժողովին առնչվող օրենսդրությունը, գործունեության շրջանակները:
Մտքեր են փոխանակվել պատվիրակության անդամ երկրների կոռուպցիայի կանխարգելման ընդունված նորմերի և գրանցած հաջողությունների շուրջ: Պատվիրակության անդամներին Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման հիմնական ուղղություններն ու դրանց շուրջ այս պահին Հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքները:
Նշենք, որ Ժողովրդավարությունների համայքնը (Community of Democracies) ժողովրդավարական պետությունների միջկառավարական կոալիցիա է, որի նպատակը աշխարհում ժողովրդավարական ինստիտուտների հիմնումը և արժեքների տարածումը: Այն նախաձեռնվել է 2000 թվականի հունիսին՝ «Դեպի ժողովրդավարությունների համայնք» խորագրով նախարարական համաժողովի ընթացքում, երբ 106 երկրների ներկայացուցչներ՝ այդ թվում նաև Հայաստանը ստորագրեցին Վարշավայի հռչակագիրը, որում ամրագրված սկզբունքների վրա էլ մինչ օրս հիմնված է Ժողովրդավարությունների համայնքի գործունեությունը:
Ներկայում Համայնքին անդամակցում է 31 երկիր: ՄԱԿ ԳԱ 70-րդ նստաշրջանի ընթացքում Ժողովրդավարությունների համայնքը ստացել է ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ՝ որպես միջկառավարական կազմակերպություն։
Համայնքի գլխավոր քարտուղարն է Թոմաս Գարեթը: