Նորություններ
-
21.04.2022 Վանաձորի բուհերի և քոլեջների մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանն ուսանողներին ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ Հանձնաժողովի լիազորությունները և գործունեության հիմնական ուղղությունները:
-
15.04.2022 Ծանուցում կուսակցություններին՝ հայտարարագրմանն առնչվող պարտավորությունների վերաբերյալ
Անհրաժեշտ է ներկայացնել 2 (երկու) լրացված ձևաթուղթ՝ 1. Ձևաթուղթ N 1-ը, որտեղ առկայության դեպքում պետք է լրացվեն 2022 թվականի հունվարի 1-ից կուսակցության ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված անձանց մասին տվյալները,
-
15.04.2022 Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրեր՝ միտված հանրային իրազեկվածության բարձրացմանը. «Առաջին ալիք»-ի անդրադարձը
«Ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի կանխարգելման թեմատիկայով կրթական ծրագրեր իրականացնելու հիմնական բեռը ստանձնել է քաղաքացիական հասարակությունը»,- ասել է Սասուն Համբարձումյանը:
-
15.04.2022 Փոփոխվել են հայտարարատուների գաղտնաբառերը
Հայտարարատուներին առաջարկում ենք հետևել declarations@cpcarmenia.am էլեկտրոնային փոստից Ձեր փոստին ուղարկված վերջին հաղորդագրությանը:
-
14.04.2022 Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես անհասանելի կլինի 15.04.2023 թվականին
Ի գիտություն հայտարարատուների`
-
13.04.2022 Որոշ մանրամասներ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողության վերաբերյալ
Կուսակցության ղեկավար մարմնի անդամները պարտավոր են ներկայացնել գույքի և եկամուտների հայտարարագրեր:
-
12.04.2022 «Հայտարարագրման գործընթացը» խորագրով առցանց սեմինար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ
Վեբինարին՝ որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության աշխատակիցները:
-
08.04.2022 Ազգային ժողով է ներկայացվել 2021 թվականի Հանձնաժողովի հաղորդումը
Համաձայն օրենքով սահմանված կարգավորման՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հանձաժողովն իր նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում է ներկայացվում Ազգային ժողով:
-
08.04.2022 «1 օր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում». Factor TV-ի անդրադարձը
Հանձնաժողովի անդամները կարևորել են կոռուպցիայի կանխարգելման գործում կանանց ներգրավվածությունը և նշել, որ կանայք երբեմն ավելի անկաշկանդ են և ավելի սկզբունքային:
-
08.04.2022 Հանրային քննարկում՝ կուսակցությունների ներկայացուցիչների հետ
Ապրիլի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագծի շուրջ:
-
07.04.2022 «ԿԿՀ-ն նախատեսում է Հայաստանում ներդնել հակակոռուպցիոն կրթական ծրագրեր». «Արմենպրեսի» անդրադարձը Հանձնաժողովի՝ կրթական բաղադրիչի գործունեությանը
Հայաստանյան առկա իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներից, որի արդյունքում նաև չեն օգտվում դրանցից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է իրականացրած քայլերի արդյունավետության նվազմանը
-
06.04.2022 Հանդիպում՝ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քննարկման մասնակիցներին ներկայացվել է Հանձնաժողովի կողմից մշակված որոշման նախագիծը, մասնավորապես՝ կուսակցությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները, հաղթող կազմակերպությունների ընտրության, վիճակահանության կարգը, տեխնիկական առաջարկների գնահատման չափանիշները և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ: