Հանդիպում՝ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Ապրիլի 5-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի է ունեցել «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» Հանձնաժողովի որոշման նախագծի հերթական հանրային քննարկումը:
Հանդիպմանը հրավիրված էին Հայաստանում գործող բոլոր աուդիտորական կազմակերպությունները:
Քննարկմանը մասնակցում էին «ՊԻ ԿԱ ԷՖ ԱՈՒԴԻՏ ՍԵՐՎԻՍ», «ԱՅ ԷՖ ՓԻ», «ՄԵԼԻՔՅԱՆՍ ԸՆԴ ՔՈ», «ՋԻ ԸՆԴ ՔՈ ԱՈՒԴԻՏ ԳՐՈՒՊ», «ՓԸՐՖԵՔԹ ԱՈՒԴԻՏ», «ՖՈՐ ԷՅ ՔՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ներից, «ԹՄ ԱՈՒԴԻՏ», «ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ» ՓԲԸ-ներից, ինչպես նաև «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ից ներկայացուցիչներ:
Քննարկման մասնակիցներին ներկայացվել է Հանձնաժողովի կողմից մշակված որոշման նախագիծը, մասնավորապես՝ կուսակցությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը, նրանց ներկայացվող պահանջները, հաղթող կազմակերպությունների ընտրության, վիճակահանության կարգը, տեխնիկական առաջարկների գնահատման չափանիշները և գործընթացի վերաբերյալ այլ մանրամասներ:
Աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրվել է ժամանակ՝ իրենց առաջարկություններն ու դիտողությունները գրավոր ներկայացնելու համար: