Նորություններ
-
04.02.2019 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության հաշվետվություն
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2018 թվականի հաշվետվությունը :
-
22.01.2019 Հայաստանի հակակոռուպցիոն մարմինների շարքում լավագույն արդյունքները ցուցաբերել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը
Եվրոպական միություն/Եվրոպայի Խորհուրդ «Գործընկերություն հանուն Լավ Կառավարման» ծրագրի շրջանակներում Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս) իրականացվել է «Մասնագիտացված հակակոռուպցիոն մարմինների անկախության և գործառնական արդյունավետության» գնահատում: Հայաստանի հակակոռուպցիոն մարմիններից գնահատման են ենթարկվել Կոռուպցիայի պայքարի դեմ խորհուրդը, Հատուկ քննչական ծառայությունը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց...
-
06.11.2018 Հրապարակվում են 2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց ցանկերը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանման ստուգման գործընթացի շրջանակում ամփոփել է 2018 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր չներկայացրած անձանց տվյալները: Օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չեն ներկայացրել 7 անձինք ( ցանկը ), իսկ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր՝ 29 անձինք...
-
02.11.2018 ՀՀ գլխավոր դատախազություն են ուղարկվել վարույթների նյութեր
Սույն թվականի ապրիլի 12-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակվել է պաշտոնատար անձանց կողմից 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ( http://ethics.am/hy/news/item/2018/04/12/news96/ ): Ըստ այդմ, սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ Հանձնաժողով չէր ներկայացվել 206 հայտարարագիր: Վերոնշյալ հայտարարագրերի մասով Հանձնաժողովի նախաձեռնած իրավական գործընթացների արդյունքներով, սույն թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ...
-
26.10.2018 Ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը
Երևանում այսօր ներկայացվել է Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը, որին նախորդել է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի և ՏՀԶԿ քարտուղարության ներկայացուցիչ Ռուսուդան Միխելիձեի մասնակցությամբ ասուլիսը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է միջազգային հանձնառությունների իրականացման և...
-
25.10.2018 Հանձնաժողովը հյուրընկալել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի` Հարավային Կովկասի տարածաշրջանում կառավարման բարեփոխումների համակարգման տարածաշրջանային պատասխանատու, հանրային հատվածի առաջատար մասնագետ Կատրին Ա. Պլանջեմանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը: Հանդիպման նպատակն էր հանձնաժողովի հետ քննարկել Հայաստանի հանրային...
-
20.09.2018 Հարուցվել է վարույթ նախարարի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ «Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչյա Բերբերյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («հարգալից վերաբերմունք ցուցաբերել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է իր...
-
10.09.2018 Միջազգային երիտասարդական մրցույթ /Միասին ընդդեմ կոռուպցիայի/
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է. ՀՀ դատախազությունը հայտարարել է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» hակակոռուպցիոն սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ :
-
04.09.2018 2018թ. օգոստոսին Հանձնաժողովը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացրել է 37 որոշում,հարուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ 15 գործի վարույթ
2018 թվականի օգոստոսին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով կայացրել է վարչական տույժ կիրառելու մասին 31 որոշում, վարույթը կասեցնելու և կարճելու մասին՝ 3-ական որոշում: Վերոնշյալ ժամանակահատվածում Հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 15 գործի վարույթ:
-
01.08.2018 Հուլիս ամսին Հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 28 գործի վարույթ և կայացրել է 37 որոշում
2018 թվականի հունիս ամսվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ 34 գործից հուլիսին ավարտվել է 33 գործի քննությունը, որից 15 գործի քննության արդյունքում կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին որոշում, իսկ 18 գործով՝ վարչական վարույթը կարճելու մասին որոշում: 2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 28 գործի վարույթ, որից 4...
-
25.07.2018 Հրապարակվում է 2018 թվականի հուլիսի 24-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարագրերի ներկայացման պահանջների պահպանման ստուգման գործընթացի շրջանակում ամփոփել է 2018 թվականի հուլիսի 24-ի դրությամբ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց տվյալները: Օրենքով նախատեսված 30 օրյա ժամկետի ավարտից հետո պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր չեն ներկայացրել 19 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվում է: Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից...
-
10.07.2018 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի նիստին
2018 թվականի հուլիսի 3-5-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏԶՀԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին: Նիստին մասնակցել են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ոլորտում որոշումներ կայացնող կազմակերպություններ, ՏԶՀԿ անդամ երկրների Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբերի անդամներ, ինչպես նաև միջազգային...