Նորություններ
-
20.04.2018 Գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի զարգացում
Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը ` բարձրաստիճան պաշտոնատար անձանցից զատ ներառելով նաև հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և առանձին խմբերի հանրային ծառայողների: Նախկինում (մինչև 2017թ. հունիսը) հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն ունեին միայն բարձրաստիճան պաշտոնատար անձինք (մինչև 800 անձ): Ներկայումս (2018թ. մարտի դրությամբ) հայտարարագրեր ներկայացնող պաշտոնատար անձանց թիվն ավելացել է շուրջ 4 անգամ (ավելի քան 3200 անձ): ...
-
20.04.2018 Բարեվարքության համակարգի ենթակառուցվածքների ստեղծում
«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխան հանրային ծառայության ոլորտում ներդրվել է բարեվարքության համակարգ: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են պահպանել. • վարքագծի սկզբունքները , • անհամատեղելիության պահանջները , • այլ սահմանափակումները , • շահերի բախման կարգավորումները : Ինստիտուցիոնալացվել է բարեվարքության համակարգը : Նեդրվել է...
-
20.04.2018 Վարութային գործընթացներ
2017թ. հունվարի 1-ից 2018թ. մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովը հարուցել է 78 վարույթ , որոնցից 5-ը հարուցվել է ԶԼՄ-ների հրապարակումների, 73-ը՝ Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների հիման վրա: Հանձնաժողովի իրավասությանն առնչվող ենթադրյալ խախտումների վերաբերյալ 3 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է խախտում արձանագրող 71 որոշում, վարույթը կարճելու մասին 7 որոշում, իսկ 19 դեպքում վարույթ...
-
20.04.2018 Համագործակցություն
Օրենսդրական մակարդակում հստակեցվել են կոռուպցիայի կանխարգելման մարմնի և ՀՀ գլխավոր դատախազության համագործակցության շրջանակները ինչպես արտավարութային (հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման դեպքում դատախազություն նյութեր ուղարկելու), այնպես էլ վարութային գործընթացներում: Այդ առումով ամրագրվել են հետադարձ կապն ապահովող դրույթներ: Ընդլայնել է նաև միջազգային համագործակցությունը :
-
20.04.2018 Հակակոռուպցիոն կրթություն
Պետական մարմինների, ակադեմիական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովն ակտիվ մասնակցություն է ունեցել հակակոռուպցիոն կրթական ծրագրերի իրականացմանը, կազմակերպվել են գիտելիքների փոխանցման, կարողությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ, աշխատաժողովներ, տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն:
-
12.04.2018 Նախնական տվյալներ 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վիճակի վերաբերյալ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչև 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր: Նախնական տվյալների ամփոփմամբ, սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիր են ներկայացրել 3027 հայտարարատու պաշտոնատար անձինք: Արդեն իսկ հրապարակված են շուրջ 2600 պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Հայտարարագրերի հրապարակման գործընթացը դեռևս ընթացքի մեջ...
-
10.04.2018 Կոռուպցիայի դեմ պայքար՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա
Հանձնաժողովն ամփոփել է 2017թ. սեպտեմբերին մեկնարկած ՀՀ-ում Մեծ Բրիտանիայիև Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացված Ծրագրի արդյունքները, որը միտված էր բարձրացնելու Հանձնաժողովի գործառույթների իրականացման արդյունավետությունը: Ծրագիրն ընդգրկել է տարբեր ուղղություններ` 1. կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի բարեփոխումներին առնչվող խորհրդատվություն, 2. հայաստանյան հակակոռուպցիոն համակարգի կարողությունների զարգացում, 3. միջազգային...
-
09.04.2018 Հանձնաժողովի թիմը մասնակցել է Բարեվարքության ցանցի միջազգային աշխատաժողովին
Հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը և Իրավաբանական և վարույթների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Արեգնազ Չանդոյանը մասնակցել են «Հանրային բարեվարքության խթանման և մոնիտորինգի թվային գործիքներ» թեմայով միջազգային աշխատաժողովին, որը տեղի է ունեցել Փարիզում, 2018 թվականի մարտի 29-ից 30-ը: Միջոցառումն անցկացվել է Բարեվարքության ցանց միջազգային պլատֆորմի կողմից՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հովանու ներքո: Աշխատաժողովը համախմբել է...
-
05.04.2018 Ի պաշտոնե նվեր ընդունելու արգելքը
«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել են ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ: Օրենքով արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը: Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին: Եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար ՀՀ դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է եւ հանձնվում պետությանը կամ...
-
30.03.2018 Շահերի բախման նոր կարգավորումները կտարածվեն անձանց լայն շրջանակի վրա
«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով շահերի բախման կարգավորումները կտարածվեն ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց որոշ խմբի նկատմամբ` ներառելով պաշտոնյաների ավելի լայն շրջանակ՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց, 15000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հանրային ծառայողների վրա։ Օրենքի համաձայն` շահերի բախումն իրավիճակ է, երբ...
-
29.03.2018 ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ընտանիքի անդամների՝ 2017 թվականի՝ առավել բաց ռեժիմով հրապարակված տարեկան հայտարարագրերը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շահագրգիռ անձի համաձայնությամբ, առավել բաց ռեժիմով հրապարակում է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների 2017 թվականի տարեկան հայտարարագրերը :
-
29.03.2018 ՎԱՐԴԱՆ ՄԱԿԱՐՅԱՆԻ՝ 2017 թվականի՝ առավել բաց ռեժիմով հրապարակված տարեկան հայտարարագիրը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շահագրգիռ անձի համաձայնությամբ, առավել բաց ռեժիմով (մասնավորապես տե՛ս «նշումներ» բաժինը) հրապարակում է հայտարարատու պաշտոնատար անձի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը :