ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պաշտոնապես մեկնարկել է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը

04.10.2022


Հոկտեմբերի 4-ին Երևանի «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի մեծ սրահում տեղի է ունեցել Եվրոպական միության «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Թվինինգ ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը։

Բացման խոսքով հանդես են եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլիա Կազմանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Վրաստանում և Հայաստանում Լատվիայի Հանրապետության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ Կլավս Սնիեձեն և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

Պաշտոնական բացման միջոցառմանը ներկայացվել է ԵՄ Թվինինգ ծրագրի հետևյալ բաղադրիչները՝

Բաղադրիչ 1 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում՝ Հայաստանում  հակակոռուպցիոն (բարեվարքության) կրթական և հանրային իրազեկման ծրագրերի մշակման և դրանց իրականացմանն աջակցման ոլորտում:

Բաղադրիչ 2 Ռազմավարական հաղորդակցության և համագործակցության մեխնաիզմների ներդրում և գործարկում:

Բաղադրիչ 3 Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մակարդակի բարելավում՝ ՀՀ արդարադատության նախարարության մշտադիտարկման կարողությունների զարգացման միջոցով:

Բաղադրիչ 4 Բրզնես բարեվարքության բարելավում:

ԵՄ Թվինինգ ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումը։ Որպես հատուկ նպատակ՝ ծրագիրն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը, կոռուպցիայի կանխարգելման միջավայրի ստեղծմանը և ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանը։

Ծրագիրը նախատեսում է նաև նպաստել հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների իրականացմանը, մասնավորապես՝ ընդլայնելով ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մշտադիտարկման կարողությունները։

Հիշեցնենք, որ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրն աշխատանքային կարգով մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ին և տևելու է մինչև 2024 թվականի մայիսի 31-ը։