ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հասանելի է անգլերենով

23.08.2022


Ինչպես արդեն հայտնել ենք 2022 թվականի հունիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի N 01-Ն որոշմամբ հաստատվել է Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ընթացքում բարձր հաշվետվողականությունն ու աշխատանքների կազմակերպման թափանցիկությունը: Վարքագծի տիպային կանոնների հասանելիությունն անգլերենով այս ուղղությամբ ևս մեկ քայլ է:

Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններն անգլերենով հասանելի դարձնելու գործում  Հանձնաժողովին աջակցել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը։

Վարքագծի տիպային կանոնների անգլերեն տարբերակը հասանելի է Հանձնաժողովի կայքում՝ իրավական ակտեր բաժնում՝ հետևյալ հղումով: