ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԵՄ Թվիննինգ ծրագրի պաշտոնական մեկնարկից առաջ քննարկվել ու նախանշվել են որոշ ուղղություններ

18.08.2022


«Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի շրջանակում օգոստոսի 16-18-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ծրագրի բաղադրիչների պատասխանատու աշխատակիցների և Թվիննինգի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Քննարկմանը մասնակցել են նաև Հանձնաժողովի միջազգային գործընկերներից ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչները։

Փորձագետ Հոլգեր-Մայքլ Արնդտի հետ նախանշվել են այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ պետք է իրականացվեն գործողություններ՝ զարգացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները՝ միտված Հայաստանում հակակոռուպցիոն (բարեվարքության) կրթական և հանրային իրազեկման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

Հանդիպումների ընթացքում կատարվել է կրթական շրջանակի, բարեվարքության պատասխանատուների կարիքների գնահատման նախնական ճշգրտում, քննարկվել է Հանձնաժողովի հաղորդակցման ռազմավարության և առնվազն տարեկան մեկ պլանի մշակման, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար առաջարկվող սեմինարների անցկացման հնարվորությունները։

«Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 13-ին, իսկ պաշտոնական մեկնարկը կտրվի հոկտեմբերի 4-ին։