ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Իրավական ակտերի տեսակները և դատական մեթոդաբանությունը» խորագրով վերապատրաստման դասընթաց ԿԿՀ-ում

15.03.2022


2022 թվականի մարտի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել երկօրյա դասընթաց Հանձնաժողովի աշխատակազմի մասնակցությամբ։ «Իրավական ակտերի տեսակները և դատական մեթոդաբանությունը» խորագրով դասընթացը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արդարադատության համակարգի ամրապնդման ծրագրի շրջանակում։

Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավունքին և ներպետական իրավունքին, ինչպես նաև խոսվել է «փափուկ իրավունք» և «կոշտ իրավունք» եզրույթների առանձնահատկությունների մասին: Կարևորովել է Գերմանիայի իրավական համակարգը և դրանում միջազգային իրավունքի ներդրումը։

Դասընթացին ներկայացվող ակադեմիական տեղեկատվությունը զուգորդվում էր բազմաթիվ պրակտիկ օրինակներով, քննարկման մասնակիցները զուգահեռներ էին տանում Հայաստանում և Գերմանիայում գործող դատական համակարգերի միջև։ Հանձնաժողովի աշխատակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնել աշխատանքային գործընթացում կուտակված իրավական հարցերը և լսել դրանց վերաբերյալ դասընթացավարի մեկնաբանությունը:

Դասընթացը վարում էր Ֆրանկֆուրտի շրջանային դատարանի դատավոր, պրոֆեսոր, դոկտոր Էվելին Հեննինգը։