ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ծանուցում

08.04.2021

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի վերաբերյալ

 

Ժամկետների վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հունվարի 21-ին ընդունված ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-51-Ն օրենքի համաձայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձինք հանդիսանում են հայտարարատու պաշտոնատար անձինք։

Նույն օրենքի համաձայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձինք մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր: Պաշտոնեական պարտականությունների ստանձնման ամսաթիվ է համարվում օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2021 թվականի փետրվարի 17-ը։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ և պատասխանատու են հայտարարագրված տվյալների իսկության համար: Օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը, հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:

Հայտարարագիրը ներկայացնելու համար անհրաժեշտ է օգտվողի մուտքանուն-գաղտնաբառով մուտք գործել https://file-online.cpcarmenia.am/signin կայք, լրացնել և հանձնել հայտարարագիրը: Հայտարարագրի քայլ առ քայլ լրացման համար անհրաժեշտ է օգտվել կայքի վերևի աջ անկյունում տեղադրված «Տեխնիկական լրացման ուղեցույցից», իսկ բովանդակային հարցերի դեպքում՝ «Ուղեցույց» վերնագրով փաստաթղթից, ինչպես նաև Հանձնաժողովի կայքում տեղադրված «Հաճախ տրվող հարցեր» բաժնից։ Հայտարարագրման հետ կապված հարցերի դեպքում հայտարարատուները կարող են դիմել համապատասխան մարզպետարանների հայտարարագրման գործընթացը համակարգող պատասխանատուներին, գրել Հանձնաժողովի info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ զանգահարել 012777716 և 012777719 հեռախոսահամարներով։

 

Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիության վերաբերյալ

Հայտարարատու պաշտոնատար անձին օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը ուղարկվում է հետևյալ գործողությունների արդյունքումհամայնքի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի գործառույթներ իրականացնող անձը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկում է պաշտոնատար անձանց տվյալներով լրացված ռեեստրը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1aPjeJaOeX31DaVJ32KL5IiE2B8cwTyWF/view: Հանձնաժողովը համակարգում գրանցում է ռեեստրում նշված պաշտոնատար անձանց, որից հետո պաշտոնատար անձը ռեեստրում նշված իր էլեկտրոնային փոստի հասցեին ինքնաշխատ կերպով ստանում է համակարգ մուտք գործելու համար նախատեսվածմուտքանունը և գաղտնաբառը։

Պաշտոնատար անձի ընտանիքի անդամին օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը ուղարկվում է հետևյալ գործողությունների արդյունքում պաշտոնատար անձն իրեն տրամադրված մուտքանվան և գաղտնաբառի միջոցով մուտք է գործում համակարգ և իր ընտանիքի չափահաս անդամների տվյալները (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն) լրացնում է համակարգում։ Տվյալները լրացնելուց հետո համակարգն ինքնաշխատ կերպով ընտանիքի չափահաս անդամների էլեկտրոնային փոստին կուղարկի համապատասխան մուտքանունը և գաղտնաբառը։

Տեղեկացնում ենք նաև, որ հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ (տուգանք)՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: