ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հաճախ տրվող հարցեր

Կա՞ արդյոք հայտարարագրերի լրացման ուղեցույց։

Այո, ուղեցույցը տեղադրված է հայտարարագրման համակարգի վերևի աջ անկյունում։



Ի՞նչ անել, եթե պաշտոնատար անձ եմ և չեմ ստացել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի լրացման վերաբերյալ ծանուցում։

Հարկավոր է կարճ հաղորդագրություն ուղարկել info@cpcarmenia.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, հայրանուն և պաշտոնը, ինչպես նաև տրամադրելով վավեր էլեկտրոնային հասցե ծանուցման համար։

Ինչպե՞ս համակարգում մուտքագրել ընտանիքի նոր անդամ։

Հարկավոր է Ձեր օգտվողի անունով մուտք գործել համակարգ և հետևել հոլովակում ներկայացված քայլերին։ Ընտանիքի անդամների մուտքագրման գործընթացն իրականացվում է անձնագրային տվյալների շտեմարանի հետ սինքրոնացված, հետևաբար հարկավոր է ճշգրտորեն, առանց հոլովների մուտքագրել բոլոր անձնական տվյալները։ Օրինակ՝ հայրանուն դաշտում պետք է լրացվի Արամ և ոչ՝ Արամի։ Եթե բոլոր տվյալների ճշգրիտ մուտքագրման պարագայում այնուամենայնիվ չի հաջողվում ստեղծել օգտվողին, հարկ է նամակ ուղարկել info@cpcarmenia.am էլեկտրոնային հասցեին՝ տրամադրելով Ձեր անունը, ազգանունը, հայրանունը և պաշտոնը, ինչպես նաև այն անձի կարգավիճակը (անչափահաս զավակ, խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, ամուսին, համատեղ բնակվող չափահաս անձ) և տվյալները, ում հարկավոր է ներառել Ձեր ընտանիքի կազմում։

Ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամը չի ծանուցվել գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման վերաբերյալ։

Հարկավոր է Ձեր օգտվողի անունով մուտք գործել համակարգ և հետևել հոլովակում ներկայացված քայլերին։ Եթե քայլերի կատարումից հետո ընտանիքի անդամի էլեկտրոնային հասցեին ծանուցումն անմիջապես չի ուղարկվում, անհրաժեշտ է ստուգել նշված էլեկտրոնային հասցեի բոլոր թղթապանակները և ծանուցման բացակայության դեպքում մուտքագրել մեկ այլ էլեկտրոնային հասցե։

Ինչպե՞ս փոփոխել ընտանիքի կազմը։

Հարկավոր է Ձեր օգտվողի անունով մուտք գործել համակարգ և հետևել հոլովակում ներկայացված քայլերին։ Եթե հայտարարագրման ենթակա ժամանակահատվածում ընտանիքի կազմում արդեն իսկ ներառված անչափահաս զավակը դարձել է չափահաս, հարկավոր է ապաակտիվացնել նրա՝ որպես անչափահաս զավակի օգտվողի տվյալները և անհրաժեշտության դեպքում գրացնել նոր օգտվող համատեղ բնակվող չափահաս անձի կարգավիճակում։

Ինչպես Քայլ 2-ում բեռնել ընտանիքի կազմը։

Հարկավոր է համոզվել, որ Անձնական տվյալներում ընտանիքի բոլոր անդամների տվյալներն ամբողջովին մուտքագրված են։ Եթե որևէ տվյալ բացակայում է և մուտքագրման ենթակա չէ, հարկավոր է դաշտը լրացնել « - » նշանով։ Այնուհետև հարկավոր է Քայլ 2-ում կատարել հոլովակում ներկայացված գործողությունները:

Ընտանիքի կազմում կա անչափահաս զավակ, ինչպես նաև խնամակալության կամ հոգաբարձության տակ գտվող անձ, սակայն նրանք հայտարարագրի լրացման վերաբերյալ չեն ծանուցվել և չեն ստացել օգտվողի անուն և գաղտնաբառ։

Համակարգը նրանց ծանուցում չի ուղարկում, քանզի նրանց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները լրացնում է պաշտոնատար անձն իր հայտարարագրում։

Եթե ինձ հետ բնակվող չափահաս անձի անչափահաս զավակը ևս բնակվում է նույն վայրում, արդյո՞ք անհրաժեշտ է նրան ներառել ընտանիքի կազմի մեջ։

Ոչ, համատեղ բնակվող անչափահաս անձինք չեն ներառվում ընտանիքի կազմի մեջ, եթե նրանք չեն հանդիսանում Ձեր անչափահաս զավակը կամ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտվող անձ։

Իմ փաստացի բնակության և հաշվառման հասցեները տարբերվում են։ Արդյո՞ք իմ հաշվառման հասցեում բնակվող կամ հաշվառված անձինք ներառվում են ընտանիքի կազմում։

Ոչ, համատեղ բնակությունը որոշվում է միայն փաստացի բնակությամբ և առնչություն չունի հաշվառման հետ։ Համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ նույն տարածքում բնակվող և հայտարարատուի հետ համատեղ տնտեսություն վարող անձը:

Եթե հայտարարատուի բնակության և հաշվառման հասցեները տարբեր են, ինչպես է հայտարարատուն հիմնավորելու, որ բնակվում է իր հաշվառման հասցեից դուրս՝ մեկ այլ վայրում, որտեղ իր հետ համատեղ որևէ անձ չի բնակվում:

Կարիքն առաջանալու դեպքում, Հանձնաժողովի գրության հիման վրա, հայտարարատուն պետք է ներկայացնի տվյալ տարածքում փաստացի բնակվելու և իր հետ համատեղ բնակվող անձանց վերաբերյալ բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանք:

Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձը ունի անչափահաս երեխա, որը դատական կարգով ճանաչված է անգործունակ և դատական ակտով խնամակալ է նշանակված հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ո՞վ պետք է ներկայացնի երեխայի հայտարարագիրը:

Հայտարարատու պաշտոնատար անձn իր ներկայացնում է նաև իր ընտանիքի անչափահաս զավակի գույքի և եկամուտների հայտարարագիրը, անկախ գործունակությունից:
Հայտարարատու պաշտոնատար անձը ներկայացնում է նաև անչափահաս զավակ չհանդիսացող իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ  բնակվում է դատական կարգով անգործունակ ճանաչված չափահաս անձ և դատական ակտով խնամակալ է նշանակված հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ո՞վ պետք է ներկայացնի անգործունակ անձի  հայտարարագիրը:

Հայտարարատու պաշտոնատար անձի հետ բնակվող դատական կարգով անգործունակ կամ սահմանաձակ գործունակ ճանաչված չափահաս անձի հայտարարագիրը ներկայացնում է համապատասխանաբար նրա խնամակալը կամ հոգաբարձուն:

Եթե ամուսնուս հետ համատեղ չեմ բնակվում, արդյո՞ք նա կրում է հայտարարագրման պարտավորություն։

Այո, ամուսինը հայտարարագրման պարտավորություն կրում է անկախ համատեղ բնակության հանգամանքից։

Եթե հայտարարագրման ենթակա տարվա ընթացքում ամուսնացած եմ եղել, սակայն ներկայումս ամուսնալուծված եմ, արդյո՞ք նախկին ամուսինը կրում է հայտարարագրման պարտավորություն

Այո, սակայն հայտարարագրամն պարտավորությունը կվերացվի հաջորդող տարիների համար։

Եթե հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը նաև  հայտարարատու պաշտոնատար անձ է, ապա ամուսինները պարտավոր են արդյո՞ք ներկայացնել նաև հայտարարագիր՝ որպես ընտանիքի անդամ:

Ոչ, երբ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամը նաև հայտարարատու պաշտոն զբաղեցնող անձ է, ապա հայտարարագիր է ներկայացնում միայն՝ որպես հայտարարատու պաշտոնատար անձ՝ այդ մասին նշում կատարելով հայտարարագրի Քայլ 33-ում՝ նշումներ դաշտում:

Եթե ամուսիններն երկուսն էլ հայտարարատու պաշտոնատար անձ են, անչափահաս երեխայի հայտարարագիրը  ո՞վ է ներկայացնում:

Այն դեպքում, երբ անչափահաս երեխայի երկու ծնողն էլ հայտարարատու պաշտոնատար անձ են, ապա անչափահաս երեխայի անձնական տվյալները լրացնում են ծնողներից յուրաքանրյուրը, սակայն հայտարարագիրը կարող է ներկայացնել ծնողներից մեկը՝ այդ մասին նշում կատարելով հայտարարագրի Քայլ 33-ում՝ նշումներ դաշտում:

Հայտարագիր ներկայացնելու պահի դրությամբ պաշտոնից ազատված հայտարարատու անձը արդյո՞ք պարտավոր է ներկայացնել նախորդ տարվա գույքի և եկամուտների հայտարարագիր, հատկապես, այն դեպքում երբ հայտարարատու է դարձել օրենքի ուժով և դեռ չի ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր:

Այն անձը, ով հայտարարատու պաշտոն է զբաղեցրել նախորդ տարվա որևէ ամսից և շարունակել է պաշտոնավարել մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պարտավոր է ներկայացնել նախորդ տարվա գույքի, եկամուտների և շահերի  հայտարարագիր, անկախ այն հանգամանքից որ արդեն հաջորդ տարվա որևէ պահի դրությամբ դադարեցրել է պաշտոնը:

Եթե  տվյալ տարվա  ընթացքում հայտարարատու պաշտոնը դադարեցնելուց հետո անձը կրկին ստանձնում  է հայտարարատու պաշտոն, ի՞նչ հայտարարագիր է ներկայացնում:

Եթե հայտարարատու պաշտոնատար անձը պաշտոնի դադարեցումից հետո՝ 30 օրվա ընթացքում  նշանակվում է նոր հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում, ապա պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու և ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի:
Իսկ եթե տվյալ տարվա ընթացքում պաշտոնի դադարեցման և պաշտոնի ստանձնման միջև տևողությունը 30 օրից ավել է, ապա պետք է ներկայացնի միայն պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր:

Այն դեպքում, երբ անձը հայտարարատու պաշտոն է զբաղեցրել 2020թ. հունվարի մեկից հետո, արդյո՞ք պետք է ներկայացնի 2019թ. տարեկան հայտարարագիր:

2020թ. ին հայտարարատու պաշտոն ստանձնած անձը 2019թ. տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունի, եթե նախորդ տարվա ընթացքում չի զբաղեցրել հայտարարատու պաշտոն:

Պաշտոն ստանձնելու դեպքում գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը ո՞ր պահի դրությամբ են ներկայացվում:

Պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագրերում գույքի վերաբերյալ տվյալները լրացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ:Իսկ եկամուտները՝ տվյալ տարվա հունվարի մեկից մինչև պաշտոնի ստանձնման կամ դադարեցման պահը:

Եթե գնտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, ապա արդյո՞ք պարտավոր եմ ներկայացնել գույքի և եկամուտների տարեկան հայտարարարգիր:

Նախորդ տարվա ընթացքում՝ տարվա ցանկացած ամսից, հայտարարատու պաշտոն զբաղեցնող և պաշտոնավարումը նույն տարվա ընթացքում չդադարեցրած անձիք պարտավոր են ներկայացնել գույքի և եկամուտների (շահերի) տարեկան հայտարարարագիր՝ անկախ արձակուրդում, այդ թվում՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, գործուղման մեջ կամ պաշտոնավարումը կասեցված լինելու հանգամանքներից:

Նախորդ տարվա տարեկան հայտարարագիր չի ներկայացնում միայն այն հայտարարատուն, ով նախորդ տարվա ընթացքում դադարեցրել է պաշտոնը:

Անչափահաս երեխային դատական ակտի հիման վրա վճարվող ալիմենտը հանդիսանո՞ւմ է եկամուտ և արդյո՞ք ենթակա է հայտարարագրման:

Ալիմենտը անչափահաս երեխային ծնողի կողմից վճարվող ապրուստավճար է, որը անչափահաս երեխայի եկամուտն է՝ անկախ այն հանգամանքից, որ կարող է տնօրինվել երեխայի ծնողի կողմից:

Հետևաբար, այն եթակա է լրացման՝ որպես հայտարարատու պաշտոնատար անձի անչափահաս երեխայի եկամուտ, եթե հաշվետու ժամանակահատվածում դրա միանվագ կամ հանրագումարային արժեքը գերազանցում է 200 000 ՀՀ դրամը:

Շահերի հայտարարագրի «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը» բաժնում արդյո՞ք լրացվում են Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ հայտարարատու պաշտոնատար անձի կողմից կնքված աշխատանքային պայմանագրերի տվյալները:

Ոչ, չեն լրացվում: Շահերի հայտարարագրում լրացվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքի իմաստով պատվիրատուի հանդիսացող անձի հետ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված՝ հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը: Անհրաժեշտ է լրացնել նաև պետությունից կամ համայնքներից աճուրդների միջոցով կամ այլ ընթացակարգերով գույքի ձեռքբերման գործարքները։

Եթե տվյալ տարվա ընթացքում ձեռք եմ բերել կառուցվող գույքի գնման իրավունք, որի կանխավճարը վճարել եմ իմ սեփական միջոցներից, մնացած մասը՝ ստացված հիփոթեքային վարկից, ինչպե՞ս հայտարարագրել գործարքը։

Եթե գույքի նկատմամբ Ձեր սեփականության իրավունքը տվյալ տարվա ընթացքում չի գրանցվել, ապա անշարժ գույքին վերաբերվող բաժիններում տվյալ գույքի տվյալները չեն լրացվում։ Տրված փոխառությունների դաշտում տվյալ տարվա սկզբում առկա փոխառության չափը նշվում է 0, իսկ տվյալ տարվա վերջում առկա փոխառության չափը հավասար է Ձեր միջոցներից կառուցապատողին վճարված գումար + վարկային միջոցներից կառուցապատողին վճարված գումար։ Այս քայլում լրացուցիչ տեղեկություններ դաշտում անհրաժեշտ է հստակ նկարագրել գործարքը, ինչպես նաև նշել կառուցվող գույքի հասցեն։ Եկամուտների հայտարարագրման բաժնում հարկավոր է հայտարարագրել տվյալ տարում ստացած հիփոթեքային վարկը, որպես ստացված փոխառություն(վարկ)։

Եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է մասերով, որոնցից ոչ բոլորն են տրամադրվել նախորդ տարվա ընթացքում, ո՞ր մասերն են ենթակա հայտարարագրման։

Հայտարարագրման ենթակա են միայն տվյալ տարվա ընթացքում փաստացի ստացված վարկերը, իսկ մասերով(տրանշերով) ստանալու դեպքում՝ միայն տվյալ տարվա ընթացքում ստացված մասերը։ Նախորդող տարիներին ստացված վարկերը որևէ կերպ չեն հայտարարագրվում։ Նույն սկզբունքը վերաբերելի է ապառիկներին և գրավով վարկերին։

Եթե ունեմ վարկային գիծ (օվերդրաֆտ), ինչպե՞ս պետք է հայտարարագրել։

Վարկային գիծը և օվերդրաֆտը հայտարարագրվում են եկամուտներ դաշտում միայն այն դեպքում, երբ հայտարարագրման ենթակա տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա է բացասական՝ չվճարված մնացորդ։ Օրինակ՝ առկա է 200,000 ՀՀ դրամ վարկային գիծ, որից դեկտեմբերի 31-ի դրությամբ օգտագործվել և ետ չի վերադարձվել 50,000 ՀՀ դրամ։ Այս պարագայում եկամուտների դաշտում կհայտարարագրվի ստացված փոխառության (վարկի) տեսքով եկամուտ50,000 ՀՀ դրամի չափով։

Եթե տվյալ տարվա ընթացքում ստացվել է գրավի դիմաց (այդ թվում ոսկու գրավի) վարկ, ինչե՞ս պետք է հայտարարագրել։

Գրավով վարկերը հայտարարագրվում են մյուս բոլոր վարկերի նման՝ նույն սկզբունքով եկամուտների դաշտում։

Եթե պաշտոնատար անձի ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում պայմանավորված է պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնով, արդյո՞ք այդ ներկայացվածությունը ենթակա է հայտարարագրման շահերի հայտարարագրում։

Այո, ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ենթակա է հայտարարագրման անկախ ներկայացվածության հիմքից, ինչպես նաև եկամտի ստացման փաստից։

Նվիրատվություն եղանակով ձեռքբերված գույքը (այդ թվում անշարժ գույքը և տրանսպորտի միջոցը) արդյո՞ք հարկավոր է գրանցել եկամուտների դաշտում։

Այո, եկամուտներում հարկավոր է արտացոլել գործարքը՝ որպես ստացված նվիրատվություն, իսկ արժեքը հարկավոր է սահմանել այդ պահին գործող միջին շուկայական արժեքին համապատասխան։

Ո՞ր մարմինների մամուլի քարտուղարներն են հանդիսանում հայտարարատու:

  • Հանրապետության Նախագահի,
  • Ազգային ժողովի նախագահի,
  • Վարչապետի,
  • Փոխվարչապետի
  • նախարարի,
  • Ազգային անվտանգության խորհրդիքարտուղարի,
  • Սահմանադրական դատարանինախագահի,
  • Մարդու իրավունքների պաշտպանի,
  • Կենտրոնական ընտրականհանձնաժողովի նախագահի,
  • Գլխավոր դատախազի:

Ո՞ր պաշտոնյանների խորհրդականներն են հանդիսանում հայտարարատու:

  • Հանրապետության Նախագահի,
  • Ազգային ժողովի նախագահի,
  • Ազգային ժողովի նախագահի տեղակալի,
  • Վարչապետի,
  • Վարչապետին ենթակա պետականմարմնի ղեկավարի,
  • Փոխվարչապետի,
  • Նախարարի,
  • Կառավարությանը ենթակա պետականմարմնի ղեկավարի,
  • Ազգային անվտանգության խորհրդիքարտուղարի,
  • Անկախ պետական մարմնի,
  • Ինքնավար պետական մարմնինախագահի,
  • Սահմանադրական դատարանինախագահի,
  • Մարդու իրավունքների պաշտպանի,
  • Գլխավոր դատախազի,
  • Մարզպետի:

Ո՞ր պաշտոնյանների օգնականներ են հանդիսանում հայտարարարտու:

  • Հանրապետության Նախագահի,
  • Հանրապետության նախագահիաշխատակազմի ղեկավարի,
  • Ազգային ժողովի նախագահի,
  • Ազգային ժողովի նախագահի տեղակալի,
  • Ազգային ժողովի պատգամավորի,
  • Ազգային ժողովի աշխատակազմիղեկավարի,
  • վարչապետի,
  • վարչապետի աշխատակազմիղեկավարի,
  • վարչապետին ենթակա պետականմարմնի ղեկավարի,
  • վարչապետին ենթակա պետականմարմնի ղեկավարի տեղակալի,
  • փոխվարչապետի,
  • Կառավարությանը ենթակա պետականմարմնիի ղեկավարի,
  • Կառավարությանը ենթակա պետականմարմնիի ղեկավարի տեղակալների,
  • նախարարի,
  • նախարարի տեղակալի,
  • նախարարությանը ենթակա պետականմարմնի ղեկավարների,
  • նախարարությանը ենթակա պետականմարմնի ղեկավարի տեղակալի,
  • տեսչական մարմնի ղեկավարի,
  • Ազգային անվտանգության խորհրդիքարտուղարի,
  • նկախ պետական մարմնի նախագահի,
  • անկախ պետական մարմնի նախագահիտեղակալի,
  • անկախ պետական մարմնի անդամի,
  • ինքնավար պետական մարմնինախագահի,
  • ինքնավար մարմնի նախագահիտեղակալի,
  • ինքնավար մարմնի անդամի,
  • Սահմանադրական դատարանինախագահի,
  • Սահմանադրական դատարանիդատավորի,
  • Մարդու իրավունքների պաշտպանի,
  • գլխավոր դատախազի,
  • գլխավոր դատախազի տեղակալի,
  • դատավորի,
  • մարզպետի,
  • մարզպետի տեղակալի: