ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում

20.04.2018

Հանձնաժողովն ակտիվ մասնակցություն է ունեցել 2017թ. ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացին: Հանձնաժողովը ներգրավվել է այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբում, Կառավարությանը ներկայացրել օրենսդրական առաջարկություններ, ինչպես նաև, կարծիք՝ շրջանառվող ակտերի վերաբերյալ: 
Արդյունքում, կատարված օրենսդրական փոփոխություններով ապահովվել է  կոռուպցիայի կանխարգելումը՝ ֆինանսական անկախությամբ օժտված մարմնի կողմից՝ ընդլայնված գործառույթներով և գործիքակազմով: