ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Աշխատաժողով «Կոռուպցիայի կանխարգելման միջազգային գործիքները» թեմայով

29.11.2017


  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գրասենյակում կայացավ «Կոռուպցիայի կանխարգելման միջազգային գործիքների վերաբերյալ» աշխատաժողովը:Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին՝ կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի և Հայաստանի համար՝ դրա վերաբերելիության մասին առավել խորը գիտելիքների փոխանցումն ու փորձի փոխանակումը:Կոռուպցիայի կանգարգելման գործիքների միջազգային լավագույն փորձի եւ առանձին գործիքների կիրառման հնարավորությունների մասին խոսեց Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի փորձագետ Դմիտրո Կոտլիարը:Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի փորձագետ Աիդա Սանեն ներկայացրեց Միացյալ Թագավորության, Եվրամիության և այլ պետությունների լավագույն գործելակարգերը:Այնուհետեւ տեղի ունեցավ քննարկում՝ Հայաստանում դրանց գործնական կիրառման վերաբերյալ:Աշխատաժողովին մասնակցում էին Ազգային ժողովի եւ Արդարադատության նախարարության աշխատակազմերի, Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովի անդամները, ինչպես նաեւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնալ» հակակոռուպցիոն կենտրոնի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի,«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Iravaban.net-ի  ներկայացուցիչներ:Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաեւ սեմինար լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչների համար՝ «Շահերի բախման հարցն առավել լավ լուսաբանելու և օրենսդրությունն ի կատար ածելու ոլորտում կարողությունների զարգացում» թեմայով, որին մասնակցեցին լրատվամիջոցների, հակակոռուպցիոն ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներ, հետաքննող լրագրողներ, ԲՊԱԷՀ-ի անդամներ: