ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովումը» թեմայով աշխատաժողով

18.05.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպում է «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովումը» թեմայով աշխատաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հունիսի 3-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառման նպատակը հանրային մարմիններում էթիկական վարքագծի խթանման և էթիկայի կանոնների կիրարկման միջազգային լավագույն փորձի, ինչպես նաև դրա Հայաստանում ներդնելու հնարավորությունների քննարկումն է: Այն նաև միտված է հանրային ծառայության ընտրված ոլորտներում վարքագծի կանոնների պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականացնող օղակների կարողությունների զարգացմանը աջակցելուն: Աշխատաժողովին զեկույցով հանդես կգա և աշխատաժողովի քննարկումները կվարի էթիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող փորձագետ Վալթս Կալնինսը: Դրա օրակարգում ներառված են էթիկայի կանոնների սահմանման և կիրարկման միջազգային մոդելներին առնչվող թեմաներ: