ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարզաբանում է

02.08.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը սույն պարզաբանմամբ տեղեկացնում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից Հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի՝ հայտարարատուի կողմից հանձնված կամ նրան վերադարձված փոխառությանն ու նրա եկամուտներին առնչվող բաժիններում, համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների, արտացոլվում է տեղեկատվություն`
ա/ այն գործարքների մասին, որոնցով տեղի է ունեցել հայտարարատուի կողմից այլ սուբյեկտի սեփականությանը դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքի հանձնում՝ միևնույն գումարի դրամ կամ ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք վերադարձնելու պայմանով,
բ/ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսի և այլ հատուցման մասին:
Նշված գործարքները ներառում են հայտարարատուի կողմից ինչպես ֆիզիկական անձանց հանձնված դրամը, այնպես էլ իրավաբանական անձանց՝ այդ թվում առևտրային բանկերին տրամադրած դրամական գումարը (ավանդը):