ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցել է Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության (GIZ) կազմակերպած սեմինարին

07.04.2014

2014 թվականի ապրիլի 2-4-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցել է Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության (GIZ) ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպված հանրային ոլորտի էթիկայի կրթության վերաբերյալ սեմինարին, որն անցկացնում էին Գերմանիայի ԴԲԲ ակադեմիայի աշխատակիցներ Հանս Ռիեգերը և Փոլա Բորովսկան: Միջոցառման ընթացքում համատեղ քննարկվել և մշակվել են էթիկայի ուսումնական ծրագրերի բաղադրիչները, դրանց անցկացման մեթոդաբանությունը և դասավանդման նյութերը: Էթիկայի դասընթացների համար մշակվել և վերլուծվել են ուսումնական ձեռնարկ և տիպային իրավիճակներ ու դեպքեր, որոնք հիմք կհանդիսանան էթիկայի դասընթացների ներդրման և անցկացման համար: Ծրագրի հետագա փուլերում նախատեսվում է համապատասխան մասնագետների վերապատրաստում և վերոնշյալ կրթական ծրագրերի ինստիտուցիոնալիզացիա, որոնք կնպաստեն էթիկայի կրթության բաղադրիչի զարգացմանը և էթիկայի համակարգի արդյունավետության բարձրացմանը: