Տեսանյութեր
-
23.05.2022 Հանձնաժողովն առաջիկայում կունենա ոչ միայն քրեական, այլև վարչական իրավախախտումների ազդարարման համակարգ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը, որը կազմակերպվել է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համատեղ ջանքերով՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում:
-
23.04.2022 2023 թվականի հունիսի 30-ին ԿԿՀ-ն հանրությանը կներկայացնի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի վերլուծության արդյունքները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է 1inTV-ի տաղավարում: 2023 թվականի հունիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրությանը կներկայացնի դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի և փաստացի նրանց կողմից տնօրինվող գույքի վերաբերյալ վերլուծության արդյունքները: «Մոտ 7000-ից ավելի հայտարարագիր է ստուգվում, ինչը բավականին մանրակրկիտ գործընթաց է: Ուսումնասիրությունները բացառապես իրականացնում է Հանձնաժողովը: Բոլոր այն դեպքերում, երբ Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ անձի մոտ ձեռք բերված գույքի, եկամտի, շահերի, ծախսերի և փաստացի օգտագործվող գույքի մասով առկա են որոշակի անհամապատասխանություններ, Հանձնաժողովը հարուցում է վարչական և միաժամանակ կարգապահական վարույթ և դրա վերաբերյալ որոշում կայացնելու համար նյութերն ուղարկում ԲԴԽ»:
-
22.04.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի հարցազրույցը՝ Sputnik Արմենիային Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կուսակցությունների տարեկան հաշվետվություններին: «ՀՀ-ում այս պահին կա 115 գրանցված կուսակցություն, որոնց մի մասն ակտիվ գործունեություն չի ծավալում: Կարծում եմ` այս գործընթացը որոշ ժամանակ անց կբերի փաստացի գործունեություն չծավալող կուսակցությունները լուծարմանը»,- նշել է Արամայիս Փաշինյանը: Խոսելով ընդհանուր գործընթացի մասին՝ Արամայիս Փաշինյանն ասել է. «Կախված ընդհանուր շրջանառության ծավալից կամ ֆինանսավորում ստանալու կամ չստանալու հանգամանքից՝ պետք է պարզենք, թե որ կուսակցություններն են ենթակա աուդիտի: Այնուհետև կուսակցությունները պետք է ներկայացնեն այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որն աուդիտորական ընկերություններին հնարավորություն կտա գնահատելու իրենց՝ տվյալ մրցույթներին մասնակցելու նպատակահարմարությունը:
-
15.04.2022 Հակակոռուպցիոն կրթական ծրագրեր՝ հանրային իրազեկման նպատակով. «Առաջին ալիք»-ի անդրադարձը Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր բաղադրիչներից մեկը հանրային իրազեկումն է: Թեմայի շուրջ Առաջին ալիքի լրագրող Նարե Ոսկանյանը զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային, կրթական իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանի հետ: Հանձնաժողովին օրենքով պատվիրակված լիազորություններից է նաև հակակոռուպցիոն կրթական գործընթացների կազմակերպումը:
-
08.04.2022 «1 օր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում». Factor TV-ի անդրադարձը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակազմի մեծամասնությունը կանայք են: Ապրիլի 7-ին՝ Մայրության տոնի շրջանակում Factor TV-ին տեսանյութ է պատրաստել՝ անդրադառնալով կոռուպցիայի կանխարգելման գործում կանանց ներգրավվածությանը, բլից հարցեր ուղղել Հանձնաժողովի նախագահին ու կին անդամներին, ինչպես նաև լսել՝ Հանձնաժողովի տղամարդկանց:
-
28.03.2022 Ընդլայնվել է հայտարարագրվող գույքի շրջանակը. վերջնաժամկետը մայիսի 31-ն է. «Առաջին ալիքի» անդրադարձը Հայաստանում հայտարարատու է առնվազն 35 հազար անձ, 9 հազարը բարձրաստիճան պաշտոնյա են: Այս տարվանից պարտադիր է դարձել նաև հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերի տարեկան հայտարարագրումը, ընդլայնվել է հայտարարագրվող գույքի շրջանակը: Թեմայի շուրջ «Առաջին ալիքը» զրուցել է ԿԿՀ վարույթների և իրավական ապահովման վարչության անդամների հետ:
-
25.03.2022 Հանրությանը պահանջատեր դարձնելը կնպաստի ապագայում բարեվարք հանրային ծառայող ունենալուն «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի վերաբերյալ Factor TV-ի քննարկմանը մասնակցում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Սերոբ Անտինյանը, կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արմեն Խուդավերդյանը։
-
24.03.2022 Հանրային ծառայողների համար կգործեն վարքագծի տիպային կանոններ. «Առաջին ալիքը» զրուցել է ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանի հետ ԿԿՀ-ն մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագիծը: Թեմայի շուրջ «Առաջին ալիքը» զրուցել է Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանի հետ: «Հանձնաժողովը հաջորդիվ կհաստատի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, մյուս առանձնահատկություններից ելնելով արդեն դատախազական համակարգում, քննչական համակարգում կհաստատվեն իրենց կանոնները: Տեղական ինքնակառավարման մարմինները ևս պետք է ՏԻՄ ծառայողների վարքագծի կանոններ հաստատեն»:
-
24.03.2022 Ի՞նչ վարքագիծ պետք է ունենա հանրային ծառայողը. Հայկուհի Հարությունյանի հարցազրույցը «Հեռանկարին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին: Հանձնաժողովի նախագահը խոսել է ԿԿՀ-ի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագծի մասին: «Հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներն ամենօրյա աշխատանքի և աշխատանքից դուրս վարվելակերպի, վարքագծի, ինչպես նաև հանրային հարթակում շփման կանոն դարձնելու տեսանկյունից նման ծավալով, որակով կանոններ ներկայացվում են առաջին անգամ»,- ասել է նա:
-
24.02.2022 Բարձր մակարդակի համաժողով` նվիրված բարեվարքությանը և կոռուպցիայի կանխարգելմանը Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն իր խոսքում նշել է, որ վարքագծի կանոնագրքի միջոցով նպատակ կա կանխելու կոռուպցիոն այնպիսի հնարավոր ռիսկերը, ինչպիսիք են՝ շահերի բախումը, պաշտոնի հետ այլ ցանկացած վճարովի աշխատանքի, բացառությամբ ստեղծագործական աշխատանքի հետ համատեղելիությունը, վճարովի որպես այլ աշխատանքը, այլ սահմանափակումները, ինչպես նաև ազգակցական կապի առկայության պարագայում համատեղ աշխատանքը և այլն:
-
17.02.2022 Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը գնահատել է դրական Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել ԳՐԵԿՈ-ի և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի գնահատման արդյունքների վերաբերյալ առաջարկություններին: Կարևորվել է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ներկայացվող զեկույցներում Հայաստանի վարկանիշի շարունակական բարձրացումը և նշվել, որ այս համատեքստում պետք է հաղորդակից լինել ստացվող ազդակներին:
-
17.02.2022 Կուսակցության ղեկավար մարմնի անդամների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվելիք հայտարարագրերի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության անդրադարձը «Քաղաքական ուժերի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի համար մշակվել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որը դիտողությունների, առաջարկների համար կտրամադրվի կուսակցություններին: Նախկինում 10-ը, հիմա կուսակցության մուտքի, ելքի գումարը 25.000.000 դրամը գերազանցելու դեպքում հաշվետվությունները կենթարկվեն պարտադիր աուդիտի»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը: