ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարագրումը պաշտոնատար անձանց համար

26.10.2020

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի իմաստով հայտարարատու պաշտոնատար անձինք են՝
• համայնքների ղեկավարներն ու նրանց տեղակալները
• Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց տեղակալները
• քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք
• արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը
• զինվորական ծառայության բարձրագույն հրամանատարական և բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք,
• հարկային, մաքսային ծառայությունների գլխավոր և բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք,
• ոստիկանության
• քրեակատարողական
• դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների
գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք:
• պետական պաշտոն զբաղեցնող անձինք։