ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային ծառայողների համար կգործեն վարքագծի տիպային կանոններ. «Առաջին ալիքը» զրուցել է ԿԿՀ անդամ Մարիամ Գալստյանի հետ

24.03.2022

ԿԿՀ-ն մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններ»-ի նախագիծը: Թեմայի շուրջ «Առաջին ալիքը» զրուցել է Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանի հետ:

«Հանձնաժողովը հաջորդիվ կհաստատի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները, մյուս առանձնահատկություններից ելնելով արդեն դատախազական համակարգում, քննչական համակարգում կհաստատվեն իրենց կանոնները: Տեղական ինքնակառավարման մարմինները ևս պետք է ՏԻՄ ծառայողների վարքագծի կանոններ հաստատեն»: