ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարագրումը պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների համար

26.10.2020

Գույքի և եկամուտների հայտարարագրման պարտավորությունը պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների համար

Պաշտոնատար անձանց հետ մեկտեղ գույքի և եկամուտների հայտարարագրման պարտավորություն ունեն նաև
1. պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք, մասնավորապես՝ ամուսինը կամ կինը
2. պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող 18 տարին լրացած չափահաս ցանկացած անձ, ով պաշտոնատար անձի հետ փաստացի բնակվել է պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր։(Շեշտադրում)

Պաշտոնատար անձի կինը/ամուսինը կամ համատեղ բնակվող չափահաս անձը ներկայացնում են առանձին հայտարարագրեր և պատասխանատու են դրանց պատշաճ ներկայացման համար։