ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուսումնական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

17.07.2024


«Ռեստարտ Իջևան» հասարակական կազմակերպությունը և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն հասարակական կազմակերպությունը, հուլիսի 15-ին և 16-ին, Շիրակի և Տավուշի մարզերի երիտասարդների համար կազմակերպել են այցելություններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ Հանձնաժողով)՝ ծանոթանալու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քաղաքականությանը, կանխարգելման մեխանիզմներին և ինստիտուցիոնալ շրջանակին:

«Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» ՀԿ համագործակցությամբ «Շիրակի և Տավուշի մարզերի հակակոռուպցիոն երիտասարդական ցանց» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» Ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որը նպատակ ունի աջակցելու Տավուշի, Շիրակի մարզի երիտասարդության շրջանում կոռուպցիոն երևույթների և դրանց հակազդման մեխանիզմների մասին իրազեկվածության բարձրացմանը։

Հանդիպումներին մասնակցել են շուրջ 50 երիտասարդներ, ովքեր հանդիպումների ընթացքում ծանոթացել են կոռուպցիայի վերաբերյալ ընկալումներին, կոռուպցիայի բացատրությանը, դրսևորումներին, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ շրջանակին, ինչպես նաև կազմակերպվել են երիտասարդների՝ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների զարգացմանն ուղղված խմբային աշխատանքներ և ինտերակտիվ  խաղեր:

Հանձնաժողովը մշտապես կարևորում է հակակոռուպցիոն կրթության իրականացումն ու իրազեկվածության բարձրացումը՝ նպատակ հետապնդելով  ձևավորել  իրազեկ և պատասխանատու քաղաքացիներ, ովքեր կցուցաբերեն կամք ու վճռականություն կոռուպցիայի կանխարգելման գործում դրական արդյունքներ գրանցելու և կանխարգելման մեխանիզմներն ամրապնդելու համար: