ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների շրջանում «Կոռուպցիայի կանխարգելումը կրթության միջոցով» թեմայով վերապատրաստում/աշխատաժողով

26.06.2024


Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված 3-րդ ռազմավարական նպատակի 3.5 գործողության շրջանակներում՝ որպես գործողության համակատարող, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) մշակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման շրջանակում «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» մոդուլի մեթոդական ձեռնարկի նախագիծը:

Հունիսի 25-ին, ՀՀ մարզերի և ք. Երևանի ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 24 դասավանդողների համար նախատեսված իրազեկման հանդիպան շրջանակներում, փորձարկվել է մեթոդական ձեռնարկը՝ վերը նշված մեթոդաբանության վերաբերյալ կարծիքներ հավաքագրելու, ուսումնական ծրագրերում ներդնելու նպատակահարմարության վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև կոռուպցիայի տիպաբանությունը, տեսակները, կազմակերպվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի գնի և ազդեցության, նյութական և ոչ նյութական արժեքների տարանջատման վերաբերյալ, ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմինների շրջանակը: Մասնակիցները ծանոթացել են մի շարք մեթոդների՝ կոռուպցիայից զերծ միջավայր ստեղծելու և  հակակոռուպցիոն կրթական ծրագրերն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից և ՄԿՈՒԶԱԿ-ից՝ անհրաժեշտության դեպքում վերը նշված մեթոդաբանության վերաբերյալ կարծիքներ հայտնելու, լրամշակելու, և ուսումնական ծրագրերում ներդնելու նպատակահարմարության նպատակով: