ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողների այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

18.06.2024


Կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի շրջանակներում հունիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել էին Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողները՝ զարգացնելու կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ իրենց կարողությունները, ինչպես նաև ծանոթանալու Հանձնաժողովի գործառույթներին՝ որպես կանխարգելման մանդատ ունեցող մարմին:

Հանդիպման ընթացքում բանախոսների կողմից ներկայացվել է Հանձնաժողովի կառուցվածքի և լիազորությունների շրջանակը, ծավալվել է ակտիվ քննարկում հակակոռուպցիոն բարեփոխումների, առկա օրենսդրական կարգավորումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում հնչել են կոռուպցիայի կանխարգելման թեմային առնչվող տարաբնույթ հարցեր՝ հայտարարագրման համակարգի, հայտարարագրման ենթակա տվյալների, հայտարարագրերի տեսակների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների, անհամատեղելիության պահանջների պահպանման, այլ սահմանափակումների վերաբերյալ:

Մասնակիցները ծանոթացել են նաև 2023թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքային ցուցանիշներին, ինչպես նաև ծավալել ակտիվ քննարկում կրթամակարդակի և կոռուպցիայի ընկալման միջև առկա կապի վերաբերյալ: