ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսություն

07.06.2024


2024 թվականի հունիսի 6-ին կայացել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառումը, որի նպատակն էր քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովին վերապահված լիազորությունները, դրանց իրականացման ընթացքում Հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության համագործակցության հնարավորություններն ու դրանց կարևորությունը։