ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը մեկնարկում է 2024 թվականի՝ անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիտարկման աշխատանքները

05.06.2024


2024 թվականի ընթացքում նախատեսվում է իրականացնել ՀՀ բոլոր խոշորացված համայնքների ղեկավարների, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզպետների և նրանց տեղակալների՝ ընդհանուր թվով 102 պաշտոնատար անձի անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն:

Աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կհրապարակվի Հանձնաժողովի կայքէջում:

Անհամատեղելիության պահանջների պահպանման 2024 թվականի մշտադիտարկման պլանը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/5ItRY: