ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողների այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

22.05.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մայիսի 22-ին «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում հյուրընկալել  է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի 2-րդ կուրսի թվով 27 ուսանողների:

Հանդիպման սկզբում ուսանողները ներկայացրել են իրենց կարծիքներն ու ընկալումները «կոռուպցիա» երևույթի վերաբերյալ, խոսել դրա հետևանքների, պայքարի միջոցների ու կարևորության մասին, դիտել տեսանյութ, որի շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ:

Հանդիպման ընթացքում Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները ներկայացրել են կոռուպցիայի դրսևորումները, պատճառները, տեսակները,  ինչպես նաև ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի շրջանակը:

Ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել է խմբային աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների՝ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների զարգացմանն ուղղված խաղեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ անգամ կազմակերպել այցելություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղ աշակերտները, կխորացնեն դասընթացի արդյունքում ձեռք բերած գիտելիքները և կծանոթանան Հանձնաժողովի կանխարգելիչ մանդատի գործիքակազմին: