ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ի գիտություն հայտարարատուների

22.05.2024


Հարգելի՛ հայտարարատուներ,

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 31-ը:

Հայտարարագրերը ներկայացնելու համար անհրաժեշտ է հայտարարագրման էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ Համակարգ) գրանցված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված մուտքանվան ու գաղտնաբառի միջոցով մուտք գործել սույն հղումով, լրացնել և հանձնել հայտարարագիրը:

Եթե չեք ստացել Համակարգ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ կամ չի հաջողվում մուտք գործել Համակարգ, անհրաժեշտ է Ձեր տվյալները լրացնել սույն հղումով:

Հանձնաժողովում հայտարարատուներին պատշաճ աջակցության ցուցաբերելու նպատակով գործում են 012-77-77-19 և 012-77-77-21 հեռախոսահամարները:  Ստացվող մեծաթիվ զանգերով պայմանավորված՝ հեռախոսազանգով կապ հաստատելու հնարավոր դժվարությունների դեպքում կարող եք հարցերն ուղարկել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Օգնություն» բաժնի միջոցով կամ ուղարկել contact@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ  Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները նույնպես ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա

     ամուսինը,

     անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված),

     հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը,

     հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ,

Ընդ որում, համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:

Հարկ է նշել, որ Հայտարարագիր չներկայացնելը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն, իսկ դրանից հետո՝ 30-օրվա ընթացքում չներկայացնելը՝ քրեական պատասխանատվություն: