ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողով

21.05.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը 2024 թվականի մայիսի 17-ին մասնակցել է Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված` կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողովին:

Լ. Ալեքսանյանն իր խոսքում կարևորել է Հանձնաժողովի մասնակցությունը տվյալ միջոցառմանը, ներկայացրել կորպորատիվ կառավարման խթանմանն ուղղված` Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ընդգծել մասնավոր-պետական հատվածի փոխգործելիության և փորձի փոխանակման,  ինչպես նաև պետական գերատեսչությունների կոլեկտիվ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը` պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման հարցում: