Ճանաչողական այց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտների համար
![](http://cpcarmenia.am/files/n_pics/4185_b.jpg)
Հոկտեմբերի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտները:
Հանդիպման ընթացքում ծավալվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի, դրա տեսակների, տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանց հետևանքների վերաբերյալ:
Այցի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի ստորաբաժանումների աշխատակիցները՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ստորաբաժանումների գործունեությանը առնչվող թեմաներ:
Բանախոսների կողմից ներկայացվել են հայտարարագրման համակարգի, բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների, վարույթների և իրավական ապահովման, hանրային ծառայողների վարքագծի վերահսկողության, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթական ծրագրերի վերաբերյալ թեմաներ:
Շրջանավարտները հարցեր են ուղղել հայտարարագրերի, տարբեր պաշտոնների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ առկա կարգավորումների, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեթոդների, Հանձնաժողովի գործունեության ընթացքում արձանագրված արդյունքների, առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ: