ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մայիսի 05.06-09.06-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

12.06.2023


1.            Հունիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ ` ԿԿՀ) տեղի է  ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար կոմիտեի 5-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ԿԿՀ նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը, ԿԿՀ անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության, գերմանական Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ), Լատվիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Նիստին ընդգրկված էր միջանկյալ եռամսյակային հաշվետվության ներկայացումը:

2.            Այս շաբաթ ԵՄ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական հատվածում» Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանում էր գտնվում գերմանացի փորձագետների հերթական առաքելությունը, որի աջակցությամբ ԿԿՀ-ում պետական մասնակցությամբ երեք կազմակերպությունների հետ կոռուպցիոն ռիսկերի վերլուծություններ իրականացնելու նպատակով անցկացվեցին մեկնարկային հանդիպումներ և քննարկումներ։

Ծրագրի շրջանակում ընտրվել են կազմակերպաիրավական տարբեր ձև ունեցող երեք կազմակերպություններ՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), «Երևանի հ. 119 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (ԱՆԻՖ):

Այս շաբաթվա աշխատաժողովներն անցան շատ բաց և կառուցողական մթնոլորտում։ Նախատեսվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և միջազգային փորձագետների հետագա աջակցությամբ մինչև 2023 թվականի վերջ երեք կազմակերպություններից յուրաքանչյուրի համար ստեղծել կոռուպցիոն ռիսկերի քարտեզագրում, որը, անհրաժեշտության դեպքում, անհատական գործողությունների ծրագրի տեսքով թույլ կտա սահմանել հետագա կանխարգելիչ միջոցառումները, այնուհետև ժամանակին իրականացնել դրանք: