ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար կոմիտեի 5-րդ նիստ

07.06.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ ` ԿԿՀ) հունիսի 6-ին տեղի ունեցավ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար կոմիտեի 5-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ԿԿՀ նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը, ԿԿՀ անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության, գերմանական Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ), Լատվիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Նիստին ընդգրկված էր միջանկյալ եռամսյակային հաշվետվության ներկայացումը:

ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ Թվինինգ ծրագրի կազմակերպիչներին և փորձագետներին՝  1.1,  1.2 և 1.4 ենթաբաղադրիչների մասով բարձրակարգ արդյունք ապահովելու համար՝ նշելով, որ 2-րդ բաղադրիչ մասով աշխատանքները ևս կատարված են նույն մոտեցմամբ և որակով:

 Ծրագրի 4-րդ բաղադրիչի շրջանակում տեղի է ունեցել ունեցել մեկ հեռավար առաքելություն, որի նպատակը պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ վերապատրաստման ծրագրի և վերապատրաստման նյութի մշակումն էր: 

Ծրագրի շրջանակում հունիսի 5-ից 9-ը մեկնարկել է պետական մասնակցությամբ երեք կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատում, որին ևս հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց Հայկուհի Հարությունյանը՝ շեշտադրելով, որ ընտրված երեք կազմակերպությունները հետագայում բարեվարքության, կոռուպցիոն ռիսկերի կառավարման կարևորության տարածողները կլինեն պետական մասնակցությամբ մյուս կազմակերպություններում՝ համակարգի ներդրման փուլում:

Նշենք, որ միջանկյալ եռամսյակային հաշվետվությունը ներառում էր ինչպես բովանդակային, այնպես էլ ֆինանսական տվյալներ: