ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԵՄ Թվինինգ ծրագրի 1.2 ենթաբաղադրիչի մայիսի 29-ին հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կայացած առաքելության ամփոփում

02.06.2023


Հունիսի 2-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահ Հայկուհի Հարությունանի մասնակցութամբ տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 1.2 ենթաբաղադրիչի՝ մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կայացած առաքելության ամփոփում:

Ծրագիրը Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում բարեվարքության սկզբունքների և հակակոռուպցիոն կրթական ծրագրի ներդրման մեծ հնարավորություններ է ընձեռում։

Մի կողմից Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է ամենօրյա դպրոցական կյանքում բարեվարքության պահպանումը, մյուս կողմից՝ այստեղ դրված են առօրյա սոցիալական կյանքում կոռուպցիայի կանխարգելման նկատմամբ փոփոխությունների հասնելու հիմքերը: Ուսուցիչների միջոցով աշակերտները սովորում են բարեվարքության կարևորությունը՝ որպես արժեք, և վարվում համապատասխանաբար: Ուսուցիչները կենսական նշանակություն ունեն այս գործընթացը կյանքի կոչելու համար:

Սույն առաքելության ընթացքում միջազգային փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված կրթական նյութերը պիլոտային փորձարկում են անցել ուսուցիչների, վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչների (ԿԶՆԱԿ, Փրոջեքթ Հարմոնի) մասնակցությամբ: Վերջիններիս կողմից տրվել են դրանք հայկական միջավայրում տեղայնացնելու վերաբերյալ դիտարկումներ, առաջարկներ:

Հանդիպման ընթացքում Հայկուհի Հարությունյանը իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետներին՝ կարևորելլով կրթական բոլոր մակարդակներում հակակոռուպցիոն կրթության կարևորությունը, և հույս հայտնելով, որ վերապատրաստողների համար մեկնարկած պիլոտային վերապատրաստումները համապատասխան կազմակերպությունների միջոցով ևս հասանելի կդառնան ընդհանուր առմամբ բոլոր ուսուցիչների և կրթության կազմակերպիչների, իսկ մասնագիտական առումով՝ հասարակագիտության ուսուցիչների համար:

Հանդիպման ընթացքում գծագրվեցին ծրագրի տեղայնացման ինստիտուցիոնալ, ինչպես նաև բովանդակային հիմքերը և հետագա անելիքները: