ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

02.06.2023


 Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի  «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ. «Հանձնաժողովը 2022թ.-ին ընդհանուր ունեցել է երկու ծրագրային միջոցառում՝ կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության համակարգի զարգացում։ Ընդհանուր բյուջեից հատկացված միջոցները նախատեսված են եղել 333 մլն. 580 հզ. դր,  ծախսվել է ավելին` 258 մլն. 408 հզ. դր։ Պատճառը, ըստ էության, ընթացիկ ավելացած նոր գործառույթների` կուսակցությունների աուդիտի համար լրացուցիչ իրականացված ծախսերն են, որը ստացվել է պահուստային ֆոնդից և երկրորդ` արդեն ծրագրային միջոցառումը հանձնաժողովի կարողությունների զարգացում, որն ընդամենը արժեցել է 13 մլն. 751 հզ. դրամ:

 

[...] Արդյունքային չափորոշիչների մասով, ըստ էության, կարևոր գործառույթներից մեկը վերաբերել է հայտարարագրերի վերլուծությանը և նաև հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգի կառուցմանը։ Կարծում եմ, որ բոլոր հայտարարատու գործընկերներն արդեն փորձարկել են, կարող են նաև հարցադրումների միջոցով դրա վերաբերյալ հարցեր, բայց նաև` առաջարկներ ներկայացնել։ Ընդհանուր առմամբ վերլուծությունը գերազանցել է նախատեսված ծավալը։ Հաշվի առնելով, որ, որպես ռիսկային, Հանձնաժողովը սահմանել էր որոշում` ներառելով կոնկրետ պաշտոններ, բայց նաև հիմքում դրված է եղել լրատվամիջոցների հրապարակումները, նաև դրա հիման վրա իրականացված վերլուծության արդյունքներն են արդեն կշիռը բարձրացրել: 

 

[...] Հաջորդ կարևորագույն և նոր սահմանված գործառույթը, որ ապահովել ենք, համապատասխան վարքագծի տիպային կանոնների հաստատված տարբերակն է, ինչպես նաև, արդեն վարքագծի կանոնագրքի նախագծի պատրաստումը և դրան զուգահեռ արդեն օրենքով սահմանված այնպիսի բարեվարքության համակարգի բաղադրիչ հանդիսացող հարաբերությունները, ինչպիսին են` շահերի բախումը, անհամատեղելիության այլ սահմանափակումները։ Առաջին անգամ Հանձնաժողովն իրակացրել էր հատուկ ուսումնասիրություն` առաջին անգամ դիտարկելով ամբողջ Ազգային Ժողովի պատգամավորներին անհամատեղելիության խնդրի ներքո։ 107 պատգամավորի առնչությամբ իրակացվել է ուսումնասիրություն, հարուցվել վարույթներ, բայց դրանց արդյունքներով Հանձնաժողովը անհամատեղելիության խախտման եզրակացություն չի տվել` հաշվի առնելով , որ առանձին դեպքերում դրանք ավելի շատ ձևական բնույթ էին կրում։ 

[...] Տարվա ընթացքում իրականացվել է 162 ուսումնասիրություն, և այս գործառույթների շրջանակներում թեև կոնկրետ որոշում կամ եզրակացություն կայացնելու լիազորությունը չի եղել, բայց առանձին դեպքերում տրված խորհրդատվական բնույթի առաջարկները ընդունվել են, և հենց կանխարգելման մանդատի ողջ էությունը, որպեսզի վարքագիծը  նաև մերժվի, կարծում ենք, որ հնարավոր է եղել ապահովել: 

 

 Ըստ էության, օրենսդրական փոփոխությունների տեսանկյունից Հանձնաժողովի մանդատին ավելացված կուսակցությունների ֆինանսական վերահսկողության մասով ևս գործառույթը իրացվել է։ 11 կուսակցության աուդիտի իրականացման արդյունքում առանձին խնդիրների վերհանման պատճառով մեր նախաձեռնությամաբ և առաջարկությամբ օրենքի պատասխանատվություն սահմանող դրույթները 2022 թ.-ի համար չեն կիրառվել։ Դրանից հետո արդեն ընթացիկ իրականացվում են   օրենքում փոփոխությունների նախագծերի պատրաստման շուրջ աշխատանքները, բայց, ըստ էության, նաև` որպես գործառույթ, կարող եմ ասել, որ արդյունավետության տեսանկյունից հնարավորություն է տվել համգործակցել բոլոր կուսակցությունների հետ, դուրս բերել խնդիրներ, և ապահովել որ բարեվարքությունը գործի նաև այդ կազմակերպությունների շրջանում»:


Ավեին՝ հղում  https://www.facebook.com/100068554087037/videos/775506143949358/?extid=CL-UNK-UNK-UNK-IOS_GK0T-GK1C&mibextid=2Rb1fB