ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիր

31.05.2023


Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները Մայիսի 30-ին հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել է մի շարք թեմաներ՝ «կոռուպցիա» հասկացության, դրա դեմ պայքարի միջոցների, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դրսևորումների, պատճառների, տեսակների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ:

Ծավալված ակտիվ քննարկման ժամանակ հնչել են կոռուպցիայի կանխարգելման թեմային առնչվող տարաբնույթ հարցեր:

Աշակերտնեը իրենց ցանկությունն են հայտնել ներգրավվել հակակոռուպցիոն կրթական ծրագրերում և իրենց ներդրումն ունենալ հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացմանը:

Կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված կոռուպցիայի վերաբերյալ աշակերտների գիտելիքների զարգացմանն ուղղված խաղեր, ինչպես նաև աշակերտները տեսահոլովակի միջոցով կիսվել են կոռուպցիայի ընկալման իրենց տեսլականներով, և թե ինչու պետք է պայքարել կոռուցիայի դեմ և ինչպես: