ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ընտանիքի անդամների տվյալները լրացնելու վերաբերյալ

29.05.2023


Ի գիտություն հայտարարատու պաշտոնատար անձանց՝

Հանձնաժողովը վերստին հիշեցնում է, որ ընտանիքի անդամների վերաբերյալ կարգավորումները գտնվում են պաշտոնատար անձանց տիրույթում։

Համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է ստուգել ընտանիքի անդամների անձնական տվյալներում էլեկտրոնային փոստի առկայությունը, բացակայության դեպքում լրացնել և պահպանել, որից հետո տվյալ ընտանիքի անդամը համակարգից ինքնաշխատ եղանակով կստանա ծանուցում։

Միաժամանակ անհրաժեշտ է ստուգել և լրացնել ընտանիքի անդամների սկզբի և ավարտի ամսաթվերը, որից կախված` ընտանիքի անդամի 2022 թվականի տարեկան հայտարարագիրը կստեղծվի պաշտոնատար անձի հետ 2022 թվականին 183 և ավելի օր համատեղ բնակվելու դեպքում։

Անչափահաս զավակի (այդ թվում՝ որդեգրված)՝ չափահաս դառնալու դեպքում Համակարգում՝ որպես ավարտի ամսաթիվ նշվում է նրա՝ չափահաս դառնալու օրվան նախորդող ամսաթիվը, իսկ արդեն, որպես համատեղ բնակվող չափահաս անձ, ավելացվում է՝ սկզբի ամսաթիվ լրացնելով չափահաս դառնալու ամսաթիվը: