ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈւՄ. EU TWINNING

29.05.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԵՄ փորձագետներ Սվեն Իվենսի և  Թորստեն Փիթերսի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակում մայիսի 29-ից հունսի 2-ը նախատեսված առաքելության գործողությունների քննարկումը։

Աշխատանքային քննարկումն ուղղված էր ուսուցիչների համար նախատեսված` կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության թեմայով աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել աշխատաժողովի ընթացքում քննարկման նյութերին, հիմնական գործողություններին և նպատակներին:

Բաղադրիչ 1-ի նպատակն է Հայաստանում հակակոռուպցիոն (բարեվարքության) կրթական և հանրային իրազեկման ծրագրերի մշակման և դրանց իրականացմանն աջակցման ոլորտում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումը։

1.2 ենթաբաղադրիչի նպատակն է ստեղծել հանրկրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրեր, անհրաժեշտ գրականություն, դասավանդողի ուղեցույցներ և այլ օժանդակ պարագաներ (պաստառներ, խաղեր, տեսանյութեր և այլն):