ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ծանուցում

26.05.2023


 Հարգելի հայտարարատուներ,

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Ուղեցույցներ» բաժնում հասանելի են հայտարարագրերի լրացման տեխնիկական և բովանդակային ուղեցույցները, ինչպես նաև «Օգնություն» բաժինը, որը հնարավորություն է տալիս կապ հաստատել Հանձնաժողովի հետ:

Բոլոր այն հայտարարատուները, ում չի հաջողվում մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, խնդրում ենք իրենց տվյալները լրացնել սույն հղումով ներկայացված ձևաթղթում՝ https://bit.ly/42jZaC0 :

Միաժամանակ հիշեցնում ենք հայտարարատու պաշտոնատար անձանց, որ հայտարարագրման գործընթացի վերաբերյալ հարցադրումներն անհրաժեշտ է ներկայացնել մարմիններում նշանակված խորհրդատուներին, ովքեր կենտրոնացված եղանակով խնդիրները կփոխանցեն Հանձնաժողով՝ դրանք կարգավորելու նպատակով:

Վերստին տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի սահմանափակ ռեսուրսները բավարար չեն բոլոր հեռախոսազանգերին և էլեկտրոնային փոստի նամակներին պատասխանելու համար, ուստի խնդրում ենք Հանձնաժողով դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Առաջարկում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին, որտեղ տեղադրվում  են հայտարարագրման գործընթացի հետ կապված բոլոր նորությունները: