ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիր. Փոփոխություն կերտողները

26.05.2023


Մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալել է  Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի 7 աշակերտների, ովքեր Հանձնաժողովի աշխատակիցների հետ դպրոցում հանդիպելուց հետո ցանկություն են հայտնել նաև այցելել Հանձնաժողով:

Հանդիպման ընթացքում աշակերտները վերհիշեցին նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Բանախոսների կողմից ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ թեմաներ:

Ծավալվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի դրսևորումների, կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ:

Կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակված կոռուպցիայի վերաբերյալ աշակերտների գիտելիքների զարգացմանն ուղղված խաղեր: