ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն միջավայրի ստեղծման կարևորությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի հենասյուն». Ծնողների դերը

22.05.2023


Հակակոռուպցիոն կրթությունը հնարավոր չէ առանց համապատասխան միջավայրի փոփոխության: Ընտանիքի դերը ևս չափազանց կարևոր է «հակակոռուպցիոն» սոցիալական անհատներ կրթելու ճանապարհին, իսկ այս ուղղությամբ անելիքները ևս շատ են:

Ուստի, կարևորելով հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն միջավայրի ստեղծման գործընթացում ծնողների դերը, մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության  աշխատակիցների կողմից Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում իրականացրել է իրազեկման դասընթաց՝ դպրոցի ծնողական խորհրդի անդամների մասնակցությամբ:

Ծրագրի շրջանակներում ծնողների հետ իրականացվել է կոռուպցիայի կանխարգելման գործընթացի բաց քննարկում՝ կարևորելով ծնողների դերը երեխաների՝ որպես փոփոխությունների առաջնորդների դաստիրակության գործում:

Քննարկվել են հասարակության կողմից կոռուպցիային հակազդելու, վերջինիս դեմ պայքարում հանրային վերահսկողության օգտակարության, լրատվամիջոցների դերակատարման, հասարակության մտածողության փոփոխությունների վերաբերյալ թեմաներ:

Ծնողները հանդիպման ընթացքում քննարկել են իրավիճակային դեպքեր, առաջադրել լուծումներ: