ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Իրազեկմանն ուղղված հանդիպում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում. «Զրո» հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ

19.05.2023


2023 թվականի մայիսի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալել է ՀՀ ԵՊՀ «Իրավաբանություն» մասնագիտության մագիստրատուրա առաջին /առկա ուսուցման/ ուսանողներին:

Հանձնաժողովի աշխատակիցների կողմից ուսանողների ուշադրությանն են ներկայացվել Հանձնաժողովի գործունեության շրջանակի՝ կառուցվածքի, գործառույթների և ստորաբաժանումների լիազորությունների մասին՝ անդրադարձ կատարելով հետևյալ թեմաներին՝
Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
Անհամատեղելիության պահանջները՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ.

Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը և կառավարումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման բաղադրիչ.
Շահերի բախումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ.
Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ.
Հակակոռուպցիոն կրթությունն ու հանրային իրազեկվածությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման հանասյուն:

          Մասնակիցների կողմից տրվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին բարեվարքության ստուգման, հայտարարագրերի լրացմանն առնչվող մանրամասներին, կրթական, հանրային իրազեկման ծրագրերի իրականացմանը և այլն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է մեր երկրում կոռուպցիան արմատախիլ անելու առումով հանրային համերաշխությունն ու ուհամագործակցությունը, ուստի, համանման իրազեկող հանդիպումները տարբեր խմբերի հետ կրելու են շարունակական բնույթ՝ նպատակ հետապնդելով հասարակության շրջանում ձևավորել կոռուպցիայի նկատմամբ «զրո» հանդուրժողականություն: