«Բրենդբուքի կիրառման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստում. Կարևորելով սկզբունքներն ու արժեքները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), կարևորելով իր կողմից որդեգրված արժեքները, Հանձնաժողովի նպատակները, ռազմավարությունը և այլ բնութագրեր, որոնցով տարբերվում է մյուսներից, նախաձեռնել է Հանձնաժողովի բրենդբուքի մշակման գործընթաց, որի գործողություններն արդեն ավարտին են հասցված, և մայիսի 17-ին Հանձնաժողովի աշխատակիցները, կարողությունների զարգացման նպատակով, մասնակցեցին բրենդբուքի կիրառման վերապատրաստմանը:
Բրենդբուքում ձևակերպված և զարգացրած են գաղափարներ, որոնք կազմում են Հանձնաժողովի ինքնությունն ու անհատականությունը: Դասընթացի հիմնական նպատակն էր ներկայացնել վերջինիս կիրառելիության ապահովման, պրոդուկտի դիրքավորման ռազմավարության, կազմակերպության գախափարախոսության և շփման հայեցակարգի հմտությունների տրամադրումը:
Հանդիպման ընթացքում ԿԿՀ աշխատակիցները տվել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:
Բրենդբուքի մշակումը և վերապատրաստումը հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում: