ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Մարդու իրավունքները և կոռուպցիան». Միջազգային պրակտիկայից մինչև հայկական իրականության և իրողությունների մասին համընդգրկուն քննարկում

18.05.2023


 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել էր «ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի» սաներին։

 Դպրոցի սաների համար «Մարդու իրավունքները և կոռուպցիան» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

 Որտե՞ղ են սկսվում և ավարտվում Պետություն-Մարդ երկբևեռ հարաբերությունները`

Մարդու հիմնարար իրավունքները. 

Խոսքի իրավունք. որտեղ է սահմանագիծը ատելության խոսքի ու խոսքի ազատության միջև։

Ինչո՞ւ է օլիգարխիկ համակարգի հիմնական բնութագրիչը համակարգային կոռուպցիան։

Ո՞րն է կոռուպցիայի գինը. 
-Անհատի կանոն Vs. Իրավունքի գերակայություն

-Հովանավորչություն Vs. Պետական շահ

-Եվ այլն

 Մասնակիցների կողմից տրվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սկզբունքներին, կոռուպցիայի կանխարգելմանը և այլն։

 Հ. Հարությունյանը ներկայացրեց կոռոպցիայի կանխարգելման նպատակով համակարգի առողջացման, կոռոպցիայի նկատմամբ զգայունության մեծացման, արդյունավետ հաշվետվողականության, ինչպես նաև կրթության և իրազեկման կարևորությունը։