ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում դատական համակարգի ներկայացուցիչների հետ

17.05.2023


2023 թվականի մայիսի 16-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, դատական համակարգի ներկայացուցիչների հետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կազմակերպվեց  «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում:

Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեցին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները, հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հնչեցին հարցադրումներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հավաքագրվեցին հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ այն անձանց վերաբերյալ, ովքեր ծանուցում չէին ստացել կամ ստացած տվյալներով չէին կարողանում մուտք գործել համակարգ: Ներկայացվեցին ծանուցման հետ կապված բոլոր վավերապայմանները՝ սխալ կամ ոչ վավեր էլեկտրոնային փոստի հասցե, էլեկտրոնային փոստի բոլոր բաժինների ստուգում, էլեկտրոնային փոստի ծանրաբեռնվածություն, «Պրոֆիլ» բաժնում պարտադիր լրացման ենթակա, սակայն թերի լրացված տվյալներ ևն:

Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտեցին աշխատանքային քննարկումների կարևորությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ստանալու հայտարարատուներին հուզող հարցերի սպառիչ պատասխանները, ինչպես նաև ընդլայնելու համագործակցության շրջանակները: