Հրավեր

Հարգելի՛ լրագրողներ,
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր կայքի տվյալների օգտագործման տեսանկյունից արդյունավետ հասանելիության ապահովման նպատակով 2023 թվականի մայիսի 18-ին, ժամը 14:30-16:30 Հանձնաժողովը կազմակերպում է «Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հանրային հատվածի տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում լրագրողների հետ:
Աշխատաժողովը հետապնդում է լրագրողների ակնկալիքների և նրանց կողմից բարձրաձայնվելիք խնդիրների հավաքագրման նպատակ:
Աշխատանքային քննարկմանը կմասնակցի նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգը նախագծող ու կառուցող «Սիներջի Ինթերնեյշնլ սիսթեմզ» ընկերության ներկայացուցիչը:
Աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս. թ. մայիսի 17-ը, ժամը 18:00-ն գրանցվել՝ անցնելով հղումով: