ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ

10.05.2023


 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը հերքում է պահանջել infocom.am լրատվական կայքից՝ պահանջելով հեռացնել այն տեղեկությունները, որոնք վերարտադրվել են` խեղաթյուրելով, մոլորեցնելով ընթերցողին, ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության, ճշգրտության վերաբերյալ:

Ընդ որում, առաջին անգամ չէ, որ Ինֆոքոմը հրապարակում է սխալ կամ թյուր տեղեկություն, հետո ընդունում իր սխալը, ճշգրտում այն: Մասնավորապես՝ նախկինում Ինֆոքոմն ընդունել է նաև հետևյալը. «(…)Հարցմանն ի պատասխան՝ ԿԿՀ-ից տեղեկացրել են, որ. «Վերոնշյալ հայտարարատուները ծանուցվել են էլեկտրոնային եղանակով եւ հեռախոսազանգով, եւ, քանի որ, Հանձնաժողովի նպատակը հայտարարագրերը ստանալն է, իսկ նշված հայտարարատուները արդեն ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, հետեւաբար հանձնաժողովում վարույթներ չեն հարուցվել»։ Քանի որ մեր հարցը վերաբերում էր լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար ծանուցելուն, մենք ենթադրել ենք (ընդգծումը Հանձնաժողովինն է), որ ստացված պատասխանում Հանձնաժողովը նկատի է ունեցել հենց այդ ծանուցումը։ Սակայն Հայկուհի Հարությունյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ թյուրընկալում է տեղի ունեցել, եւ Հանձնաժողովը նկատի է ունեցել այն, որ հիշյալ պատգամավորներին ծանուցել են՝ տեղեկացնելու համար, որ իրենք այսուհետ հայտարարատու անձինք են, իսկ այդ ծանուցումը կատարվել է ուշ, քանի որ նրանց վերաբերյալ տեղեկությունը Հանձնաժողովին ուշ է փոխանցվել(...)» (ընդգծումը սույն պահանջի հեղինակինն է):

 

Ուստի, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝

1.             նույն տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի սկզբունքները պահպանելով, այն է՝ infocom.am լրատվական կայքում, ինչպես infocom ֆեսբուքյան էջում ամբողջությամբ ապահովել, որպես պատասխան, սույն գրության հրապարակումը.

2.                   «Հերքում» խորագրի ներքո նույն տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի սկզբունքները պահպանելով այն է՝ ինչպես infocom.am լրատվական կայքում, այնպես էլ infocom լրատվականի ֆեսբուքյան էջում հրապարակել հերքում՝ հաշվի առնելով, որ հոդվածում առկա փաստերի մեծ մասը ճշգրիտ չեն, հեռացնել հրապարակումն ամբողջությամբ:

 

Գրությունը՝ հղումով: