ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈւՄ. EU TWINNING

09.05.2023


  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԵՄ փորձագետներ Պատրիսիա Սուվաժի և Յենս Պլոնկայի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի 1.1 ենթաբաղադրիչի շրջանակում մայիսի 8-12-ը նախատեսված առաքելության գործողությունների քննարկումը։

 Նշված ծրագրի շրջանակներում Բաղադրիչ 1-ի նպատակն է Հայաստանում հակակոռուպցիոն (բարեվարքության) կրթական և հանրային իրազեկման ծրագրերի մշակման և դրանց իրականացմանն աջակցման ոլորտում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավումը։

 Աշխատանքային քննարկումն ուղղված էր լրագրողների համար նախատեսված` կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության թեմայով աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

 Ծրագրում ներգրավված փորձագետներ Դր. Պատրիսիա Սուվաժը և Յենս Պլոնկան ներկայացրել են աշխատաժողովի ընդհանուր հայեցակարգը, անդրադարձել մանրամասներին, քննարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցներին հետաքրքրող հարցերը։

 Սույն գործողության շրջանակներում դեռևս ընթացքի մեջ են քաղաքացիական ծառայողների համար բարեվարքության (հակակոռուպցիոն) իրազեկվածության բարձրացման նպատակով թվային հարթակի ստեղծման և գործարկման աշխատանքները, ինչը նպատակ է հետապնդում ստեղծել ժամանակակից, օգտագործողի համար հարմար և տվյալների պաշտպանությանը համապատասխան ուսուցման էլեկտրոնային հարթակ, որն առանձնահատուկ նշանակություն կունենա ուսուցման բովանդակությունը նպատակային կերպով փոխանցելու կարողության տեսանկյունից։ Ուսուցման հարթակի բազմակողմանի և գտնվելու վայրից անկախ օգտագործումը հնարավոր կլինի նաև շարժական սարքերով։

 Ավելին հասանելի է հղումով՝ http://surl.li/fygpu։