ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԿՈԻՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

08.05.2023


 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է, որ կուսակցությունների 2022 թվականի տարեկան հաշվետվությունների հրապարակման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 31-ն է: Տարեկան հաշվետվությունները պետք է հրապարակվեն www.azdarar.am կայքում, որից հետո՝ եռօրյա ժամկետում, հրապարակման փաստը հավաստող ապացույցի հետ միաժամանակ ներկայացվեն Հանձնաժողով:

Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, լրացման և հրապարակման կարգը սահմանված է Հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման հավելվածներով:

Տարեկան հաշվետվությունը և դրա հրապարակման փաստը հավաստող ապացույցը Հանձնաժողով են ներկայացվում՝

 1) էլեկտրոնային կրիչով՝ առձեռն կամ փոստային առաքմամբ, կամ

 2) էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կամ

 3) Հանձնաժողովի պաշտոնական՝ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով:

Ինչ վերաբերում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների՝ հայտարարագրեր ներկայացնելու պարտականությանը, ապա 2022 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նույնպես 2023 թվականի մայիսի 31-ն է:

Հայտարարագրերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ հետևյալ հղումով:

Վերստին հիշեցնում ենք, որ եթե կուսակցության ղեկավար մարմնի անդամը միաժամանակ  հանդիսանում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի իմաստով  հայտարարատու պաշտոնատար անձ, ապա հայտարարագիր ներկայացնում է՝ միայն որպես պաշտոնատար անձ:

Կուսակցության տարեկան հաշվետվությունների լրացման, հրապարակման և ներկայացման հետ կապված հարցերը կարող եք ուղղել parties.cpcarmenia@gmail.com էլ փոստի հասցեին: